գլխավոր Ժամանց Ամենաերկարը՝ 138,94 սմ, իսկ ամենակարճը՝ 109,2 սմ. ամերիկուհին ճանաչվել է աշխարհի ամենաերկար...

Ամենաերկարը՝ 138,94 սմ, իսկ ամենակարճը՝ 109,2 սմ. ամերիկուհին ճանաչվել է աշխարհի ամենաերկար եղունգներով մարդ (տեսանյութ)

Ամերիկուհի Դայանա Արմսթրոնգը՝ Մինեսոտա նահանգից, 63 տարեկանում հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար եղունգներով մարդ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Գինեսի ռեկորդների գիրքը:

Նրա երկու ձեռքերի եղունգների ընդհանուր երկարությունը 1306,58 սմ է: Ամենաերկարն աջ ձեռքի բթամատն է՝ 138,94 սմ, իսկ ամենակարճ եղունգի երկարությունը 109,2 սմ է։ Վերջին անգամ ամերիկուհին իր եղունգները կտրել է 1997 թվականին։ Մատնահարդարման մասին մոռանալու պատճառ է դարձել 16-ամյա դստեր՝ Լատիշայի ողբերգական մահը։ 

«Դա իմ կյանքի ամենավատ օրն էր: Նա միակն էր, ով եղունգներս խնամում էր,  քսում, փայլեցնում»,- պատմել է կինը՝ մանրամասնելով, որ ողբերգությունից հետո երկար ժամանակ ընկճված էր:

Այժմ Արմսթրոնգից յուրաքանչյուր եղունգ ներկելու համար պահանջվում է չորսից հինգ ժամ: