գլխավոր Իրադարձային Գազ չի լինելու

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 10-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի, Ժակ Կուստոյի, Գաջեգործների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: