գլխավոր Աշխարհ Աշխարհահռչակ ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն

Աշխարհահռչակ ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն

66-ամյա դանիացի աշխարհահռչակ ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն։ Այս մասին հայտնել է The Copenhagen Post-ը՝ վկայակոչելով Zentropa կինոընկերությանը, որը ռեժիսորի բոլոր ֆիլմերի պրոդյուսինգով է զբաղվել։

«Լարսը լավ տրամադրություն ունի և բուժվում է, նրան խնամում են, որպեսզի  կարողանա ավարտել «Թագավորության» 3-րդ եթերաշրջանը», – ասել են ընկերությունից:

«Հիվանդության պատճառով Լարսը հարցազրույցների սահմանափակ մասնակցություն կունենա մինչև երրորդ եթերաշրջանի պրեմիերան այս տարվա վերջին»:

«Թագավորության առաջին երկու եթերաշրջանները հեռարձակվել են 1994 և 1997 թվականներին։ Նրանց հաջողությունից հետո ֆոն Թրիերը ճանաչվեց իր սերնդի մեծագույն ռեժիսորներից մեկը այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Ապուշները» (1998), «Դոգվիլ» (2003), «Հակաքրիստոս» (2009), «Մելանխոլիա» (2011) և «Նիմֆոնկա» (2013):