գլխավոր Իրադարձային Աղավնո. այրում են դպրոցի՝ պահեստավորման համար չնախատեսված նյութերը

Աղավնո. այրում են դպրոցի՝ պահեստավորման համար չնախատեսված նյութերը

Արցախի մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Կրակի բոցում վառվում է դպրոցական տարիների հիշողությունը. Աղավնո. այսօր։

Այրում են դպրոցի՝ պահեստավորման համար չնախատեսված նյութեր»։

Հիշեցնենք, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է Աղավնոյի, Բերձորի բնակիչները տարհանվեն։