գլխավոր Իրադարձային Տարոն Նազարյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ

Տարոն Նազարյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 8-ի հրամանագրով Տարոն Նազարյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 1-ի ԲԴԽ-74-Ո-241 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասվում է հրամանագրում: