գլխավոր Սպորտ Ալեքսիս Սանչեսը հեռացավ Ինտերից. պաշտոնական

Ալեքսիս Սանչեսը հեռացավ Ինտերից. պաշտոնական

«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը լքել է թիմը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։

Չիլիացի ֆուտբոլիստը միլանյան ակումբի կազմում մասնակցել է 109 խաղի՝ դառնալով 20 գոլի հեղինակ։ Սանչեսն «Ինտերի» կազմում նվաճել է 3 տիտղոս։

Ֆուտբոլիստն արդեն ազատ գործակալի կարգավիճակ ունի և մոտ օրերս պայմանագիր կկնքի ֆրանսիական «Մարսելի» հետ։