գլխավոր Գլխավոր «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 26-ին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 26-ին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2020 թվականի համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։ Այս մասին հայտնել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Նշեմ, որ ընթացքում նմանատիմ փոքր դրամահավաքներ են կազմակերպվելու, և հեռուստամարաթոնի ժամանակ կամփոփենք թե այդ արդյունքները, թե այդ օրը հավաքված գումարները։ Վստահ եմ, որ մենք պետք է այնքան գումար հավաքենք, ինչքան հավաքել են այս կարճաժամկետ դրամահավաքի ընթացքում»,- ասել է Արշամյանը։