գլխավոր Աշխարհ Բայդենը հայտարարել է, որ Թայվանի նկատմամբ Պեկինի արմատական քայլերի չի սպասում

Բայդենը հայտարարել է, որ Թայվանի նկատմամբ Պեկինի արմատական քայլերի չի սպասում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Թայվանի նկատմամբ Չինաստանից որևէ լրացուցիչ քայլ չի ակնկալում՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի կատարած այցի պատճառով:

Բայդենը նշել է, որ մտահոգ է Չինաստանի զորավարժությունների պատճառով, սակայն չի կարծում, որ Պեկինը կդիմի արմատական քայլերի:

Ավելի վաղ Չինաստանը հայտնել էր, որ կշարունակի զորավարժանքները Թայվանի նեղուցում։ Նշվում է, որ կմշակվեն հակասուզանավային պաշտպանության կազմակերպում և հարձակողական գործողություններ ծովում: