գլխավոր Աշխարհ ԵՄ-ն ներկայացրել է Իրանի միջուկային գործարքի համաձայնագրի վերջնական տեքստը

ԵՄ-ն ներկայացրել է Իրանի միջուկային գործարքի համաձայնագրի վերջնական տեքստը

Եվրամիությունը, հանդես գալով որպես Վիեննայում բանակցությունների համակարգող, ներկայացրել է Իրանի միջուկային գործարքի շուրջ համաձայնագրի վերջնական տարբերակը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ ներկայացուցչին։

«Մենք չորս օր աշխատեցինք, և այսօր տեքստը ներկայացվում է բանակցող կողմերին, դրանք ավարտված են, սա վերջնական տեքստն է, այն չի վերանայվի»,- ասել է աղբյուրը։

Օգոստոսի 3-ին իրանական պատվիրակությունը ժամանեց Վիեննա՝ շարունակելու իրանական միջուկային ծրագրի շուրջ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին (ՀԳՀԾ) վերադառնալու շուրջ բանակցությունները։

Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հնգյակի» և Գերմանիայի կողմից։ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշել էր դուրս գալ այս համաձայնագրից։ Պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է Վաշինգտոնին միջուկային համաձայնագիր վերադարձնելու պատրաստակամությունը: Ռուսաստանի Դաշնությունը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան Իրանի հետ բանակցություններ են վարում 2021 թվականի ապրիլից ծրագրի վերականգնման շուրջ։