գլխավոր Պաշտոնական 19 վիրավոր զինծառայողներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից. ՊՆ մամուլի քարտուղար

19 վիրավոր զինծառայողներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից. ՊՆ մամուլի քարտուղար

Անցած շաբաթ Արցախում շփման գծում լարվածության հետևանքով վիրավորված 19 զինծառայողներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից՝ «Լուրերին» փոխանցել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Ըստ նրա՝ մյուս զինծառայողները շարունակում են ստացիոնար բուժում ստանալ, նրանցից 10-ը, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, Երևանում են:

Ըստ ռազմական գերատեսչության խոսնակի՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում նկատվում է դրական շարժ: Մյուս 9-ից 1-ի վիճակը ծանր է, 3-ինը՝ միջին ծանրության, մնացածներինը՝ թեթև: