գլխավոր Աշխարհ Գերմանիայի կառավարությունը բացառել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարկումը

Գերմանիայի կառավարությունը բացառել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարկումը

Գերմանիայի կառավարությունը բացառում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարկումը՝ երկրում գազի պակասի հետ կապված բարդ իրավիճակը կարգավորելու համար։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։

«Պարզ է, որ մեզ բարդ ամիսներ են սպասում, որ Ռուսաստանից Գերմանիա գազի մատակարարումների կրճատումը բոլորիս համար մարտահրավեր է»,- խոստովանել է պաշտոնյան, հավելել՝ Գերմանիայի կառավարությունը տարբեր միջոցներ է ձեռնարկել ծանր իրավիճակից խուսափելու համար:

Հեբեշտրայտը ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Ուկրաինային՝ նշելով, որ Գերմանիան հավատարիմ է Մոսկվայի դեմ այն պատժամիջոցներին, որոնց շուրջ Եվրամիությունը համաձայնության է հասել: