գլխավոր Իրադարձային Կրակոցներ Վրաստանի իշխող կուսակցության գրասենյակի մոտ. կան վիրավորներ

Կրակոցներ Վրաստանի իշխող կուսակցության գրասենյակի մոտ. կան վիրավորներ

Դմանիսիում (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) կրակոցներ են հնչել իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ, կան վիրավորներ: Տեղեկությունը հայտնում է Rustavi 2 հեռուստաալիքը։

Նշվում է, որ միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ, հստակ տեղեկություն չկա նաև, թե կոնկրետ քանի մարդ է վիրավորվել: «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն կատարվածը սադրանք է անվանել։

«Նման դեպքերում պետք է իրավապահները խստագույնս արձագանքեն։ Սա արդարացում չունի, հանցագործություն կատարած անձանց նկատմամբ պատիժը ոչ մի կերպ չի կարող մեղմացվել», – ասել է նա։

Վրաստանի ՆԳՆ-ն առայժմ ոչ մի մեկնաբանություն չի արել։