գլխավոր Իրադարձային Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը

Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը

Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Մեւլութ Չավուշօղլուն չորեքշաբթի օրը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

«Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ ԱԳՆ նախարարներն ընդգծել են, որ «տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է վերջ դնել ադրբեջանական տարածքների օկուպացիային»: