գլխավոր Աշխարհ Կոմիում թեթև շարժիչով ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել

Կոմիում թեթև շարժիչով ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել

Երեք մարդ է զոհվել Ուխտայում (Կոմիի Հանրապետություն. ՌԴ) թեթև շարժիչով ինքնաթիռի վթարի հետևանքով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։

«Վայրէջքի ժամանակ տեղի է ունեցել թեթև շարժիչով ինքնաթիռի անկումը», – ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով ՝ օդանավում գտնվող երեք մարդիկ զոհվել են։ Վթարի պատճառները պարզվում են։