գլխավոր Իրադարձային Երևանի քաղաքապետարանը 15 նոր տրոլեյբուս ձեռք կբերի

Երևանի քաղաքապետարանը 15 նոր տրոլեյբուս ձեռք կբերի

Երեւանի քաղաքապետարանը համայնքի միջոցների հաշվին մտադիր է ևս 15 նոր տրոլեյբուս ձեռք բերել։

Երևանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը հայտնեց, որ 15 տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթը արդեն իսկ կայացել է, հաղթողը կա:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց ևս 15 տրոլեյբուսի ձեռքբերման հայտ ներկայացնել.

«51 տրոլեյբուսից 30-ը եթե փոխենք, կարծում եմ, լավ կլինի»,- ասաց քաղաքապետը: