գլխավոր Իրադարձային Երևանի 42-ամյա բնակիչը Սևանա լճում լողալիս ջրահեղձ է եղել

Երևանի 42-ամյա բնակիչը Սևանա լճում լողալիս ջրահեղձ է եղել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 42-ամյա տղամարդու ջրահեղձ լինելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից 2022թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 14։40-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն բնակավայրի մոտակայքում գտնվող լողափում քաղաքացին մտել է Սևանա լիճը լողալու և անհետացել է։

Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը և պարզել, որ, նախնական տվյալներով, նշված օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ 1980թ. ծնված բնակիչը Սևանա լճում լողալիս ջրահեղձ է եղել։