գլխավոր Իրադարձային 7 օրում ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով բեռնված 10 նավ է դուրս եկել. ԶԼՄ

7 օրում ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով բեռնված 10 նավ է դուրս եկել. ԶԼՄ

Մեկ շաբաթում ուկրաինական նավահանգիստներից 305 458 տոննա հացահատիկով բեռնված 10 նավ է դուրս եկել։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։Ստամբուլում այսօր նախատեսվում էր ավարտել 170 հազար 458 տոննա եգիպտացորեն տեղափոխող ևս չորս նավերի զննումը, սակայն «Polarnet» նավը, որն Ուկրաինայից մեկնել էր օգոստոսի 5-ին, նոր է հասել Քոջայելի նահանգի Դերինջե շրջանի ափերին: Նավը 12 հազար տոննա եգիպտացորեն է տեղափոխում։Մյուս 6 նավերն ուղևորվում են Իտալիայի, Չինաստանի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Լիբանանի նավահանգիստներ։

Մարդասիրական գործողությունը ծրագրվել է Համատեղ համակարգման կենտրոնի կազմում ընդգրկված ՌԴ սպաների ակտիվ մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին:

Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: