գլխավոր Իրադարձային Որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին փոխանցված քարտեզները զգալիորեն կրճատել են ականների հետ...

Որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին փոխանցված քարտեզները զգալիորեն կրճատել են ականների հետ կապված մահացությունների թիվը․ Վլադիմիր Կարապետյան

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2022 թվականի առաջին կիսամյակում աճել է 11,8 տոկոսով։

Փետրվարից ի վեր տնտեսական աճը պայմանավորվել է առևտրի և ծառայությունների ոլորտների աճով։ Դա մասամբ պայմանավորված է Ռուսաստանից, Ուկրաինայից ու Բելառուսից ՀՀ ժամանածների հոսքով: Տեղի բնակիչների շրջանում պահանջարկը արտահայտվել է հիմնականում 2020-21 թթ.-ին հետաձգված հատկապես խոշոր գնումների ու ծախսերի հաշվին:Արդյունքում` առևտրի շրջանառությունն աճել է շուրջ 11%-ով, ծառայություններինը` 27%-ով, արդյունաբերության աճն կազմել 5,8%։2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ արտահանման ծավալն աճել է 36%-ով` հասնելով 1 մլրդ 881,5 մլն դոլարի), ինչը հիմնականում պայմանավորված է պղնձի և մոլիբդենի խտանյութերի միջազգային գների շարունակական աճով։ Ներմուծումն աճել է 49%-ով՝ հասնելով 3 մլրդ 271 մլն դոլարի։

Միջին աշխատավարձը ևս սրընթաց աճել է` առաջին կիսամյակի արդյունքներով` 11,3%-ով և կազմել 235 200 դրամ։Հատկապես արագ տեմպերով են ավելացել սպասարկման ոլորտի աշխատավարձերը։ Այսպես` 2022թ-ի մայիսին 2021 թվականի մայիսի համեմատ ծառայությունների ոլորտում աշխատավարձերն աճել են 15.6%-ով (միջին աշխատավարձն այստեղ 140 000 դրամ է), հյուրանոցային և հասարակական սննդի ոլորտում՝ 10.8%-ով (114 000 դրամ)։

Օգոստոսի 2-ին կայացած ասուլիսում ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը նշել էր, որ աշխատավարձերի աճը ներկա պահին պայմանավորված է հիմնականում գնաճային երևույթներով, ինչ իր հերթին ավելացնում է բիզնեսի ծախսերն ու կարող է հանգեցնել հայաստանյան արտադրության մրցունակության անկման։Ըստ նրա` վերջին ամիսներին աշխատավարձերը նկատելիորեն աճում են ոչ թե արտադրողականության, այլ սպասարկման ոլորտում պահանջարկի ավելացման պատճառով։

ԿԲ–ի կանխատեսմամբ`ակտիվացած պահանջարկն աստիճանաբար վերադառնում է նորմայի սահմաններին, հետևաբար աշխատավարձի աճը կնվազի 11-12%-ից մինչև 6-7%: