գլխավոր Իրադարձային Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ

Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է «Էրեբունի» ԲԿ։ Մանրամասները հետազոտություններից հետո»,–գրել է Կոչուբաևը։

Նշենք, որ հուլիսի 25-ին դատականի նիստերի դահլիճում Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր, դատական նիստը` ընդմիջվել։

Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապօգնություն կանչել և Վերմիշյանին ԲԿ տեղափոխել։ Դրան ի պատասխան արդարադատության նախարարությունը հայտարարել էր` Վերմիշյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հրաժարվել է բուժօգնությունից, ինչի մասին արձանագրություն է կազմվել: