գլխավոր Իրադարձային Մեղրիում ռուս սահմանապահները մոդուլային 5 հենակետեր են տեղադրել. Sputnik Արմենիա

Մեղրիում ռուս սահմանապահները մոդուլային 5 հենակետեր են տեղադրել. Sputnik Արմենիա

Մեղրի խոշորացված համայնքում ռուս սահմանապահները 5 մոդուլային հենակետեր են տեղադրել, և ռուսական սահմանապահ զորքերը սահմանային ծառայություն են իրականացնում: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը:

Նշենք, որ այսօր լուրեր էին շրջանառվում, թե Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ է տեղադրվել։

Ըստ լուրերի` ռուսները ստուգում են բոլոր ավտոմեքենաները։