գլխավոր Իրադարձային Երևանի քաղաքապետարանը մեկ շաբաթում անօրինական առևտրի 30 դեպք է արձանագրել

Երևանի քաղաքապետարանը մեկ շաբաթում անօրինական առևտրի 30 դեպք է արձանագրել

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մեկ շաբաթում 30 արձանագրություն են կազմել մայրաքաղաքի փողոցներում անօրինական առևտրի դեմ պայքարի շրջանակում։ Այդ մասին հաղորդվել է այսօր կայացած գործավարական խորհրդակցության ժամանակ։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ևս 81 արձանագրություններ քննարկման փուլում են։

Թեժ գծին ստացվել է 8 ահազանգ ապօրինի առևտրի մասին, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։

Հիշեցնենք, որ փողոցային առևտրի դեմ պայքարելու համար քաղաքային իշխանությունները մի շարք օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել։ Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։

Բացօթյա տարածքում կարելի է վաճառել միայն ծաղիկներ, ըմպելիք և պաղպաղակ։ Ապօրինի առևտուրը պատժվում է տուգանքով՝ 70-90 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում տուգանքն աճում է մինչև 200 հազար դրամ:

Նշենք, որ քաղաքային շուկաներում տարածքի վարձակալության արժեքը սկսվում է 1քմ-ի համար 300-500 դրամից։