գլխավոր Տարածաշրջան Տարածաշրջանում վերջին օրերին նկատված լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան...

Տարածաշրջանում վերջին օրերին նկատված լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան փխրուն է գործող հրադադարի ռեժիմը. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, որ «իրենք անկեղծ են Հարավային Կովկասում բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործընթացում»։

Նա նշել է, որ այն պայմանները, որոնք ձևավորվել են 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո, օգտագործվում են տարածաշրջանում «կայուն խաղաղություն» (չակերները՝ Tert.am) հաստատելու համար:

«Մեր և Հայաստանի կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչները շարունակում են հանդիպումները։ Մենք դա առանձին չենք ներկայացնում Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացներից և տարածաշրջանում կարգավորման և համագործակցության ջանքերից, ինչը մեր հիմնական նպատակն է։ Տարածաշրջանում վերջին օրերին նկատված լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան փխրուն է գործող հրադադարի ռեժիմը։ Այս ընթացքում կամրապնդվի մեր համերաշխությունը Ադրբեջանի հետ», – ասել է Չավուշօղլուն։