գլխավոր Իրադարձային Ռուսական ուժերն անցակետ են դրել Մեղրի – Ագարակ ճանապարհին․ Yerevan.Today

Ռուսական ուժերն անցակետ են դրել Մեղրի – Ագարակ ճանապարհին․ Yerevan.Today

Հայաստանում այլևս մի համայնքից մյուսը գնալիս ստիպված եք մաքսակետերով կամ անցակետերով անցնել կամ շրջանցել ճանապարհը՝ առանց խոչընդոտ անցնելու համար։ Այս մասին գրում է yerevan.today-ը։

Լուսանկարը Մեղրի-Ագարակ ճանապարհից է։ Ռուս խաղաղապահներն արդեն հսկում են ճանապարհը և բոլոր քաղաքացիներին կանգնեցնում, ստուգում, նոր բաց թողնում։

Այս մասին ՀՀ քաղաքացին նախապես չի տեղեկացվել։ Ագարակ այցելելիս քաղաքացիները հանկարծակի բախվել են այս խնդրին։ Ու կառավարությունը դեռ որևէ բացատրություն չի տվել։ Yerevan.Today-ը կփորձի կառավարությունից պարզաբանում ստանալ իրավիճակի վերաբերյալ։

«Նշենք, որ սա արդեն երրորդ խոչընդոտն է Սյունիքում։ Կապան-Ճակատեն, Գորիս-Կապան ճանապարհից հետո սա արդեն երրորդն է։ Մի տարբերությամբ, որ առաջին երկուսը զավթել են ադրբեջանցիները»,-գրել է Yerevan.Today-ը։