գլխավոր Աշխարհ Զելենսկին հանդիպել է հոլիվուդյան կինոաստղի հետ (լուսանկարներ)

Զելենսկին հանդիպել է հոլիվուդյան կինոաստղի հետ (լուսանկարներ)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնի հետ, որը հայտնի է «Ինտերսթելար», «Այն», «Մոլլիի խաղը» և այլ ֆիլմերով։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնն այսօր Ուկրաինայում է: Մեզ համար հայտնի մարդկանց նման այցելությունները շատ արժեքավոր են: Դրա շնորհիվ աշխարհն էլ ավելի կլսի, կիմանա և կհասկանա ճշմարտությունը, թե ինչ է կատարվում մեր երկրում: Շնորհակալություն ձեր աջակցության համար»,-  ասել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ հոլիվուդյան կինոաստղը Կիև է ժամանել գնացքով։ Նրա ծրագիրը ներառում էր այցելություն Օխմադեթի մանկական կլինիկա և Իրպեն քաղաք: