գլխավոր Իրադարձային Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է վերջին 24 ժամում Լեռնային Ղարաբաղի...

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է վերջին 24 ժամում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվում մահացած սիրիացի վարձկանների թիվը

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) թարմ տվյալներ է հրապարակել Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվող սիրիացի վարձկանների շրջանում գրանցված կորուստներից վերաբերյալ:

Ինչպես հաղորդվում է, կենտրոնի տվյալներով՝ վերջին 24 ժամում Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ժամանակ 9 սիրիացի գրոհային է մահացել, քանի որ թրքամետ սիրիացի վարձկաններին շարունակում են ուղարկել առաջնագիծ՝ կռվելու ադրբեջանական ուժերի կողմից:

Նախօրեին դիտորդական կենտրոնից հայտնել էին, որ 48 ժամում ակտիվիստները 27 մահվան դեպք են արձանագրել սիրիացի վարձկանների շրջանում: 

Կենտրոնի տեղեկություններով՝ մահացած սիրիացի վարձկանների ընդհանուր թիվը գերազանցել է 170-ը, որոնցից 118-ի մարմիններն արդեն ուղարկվել են Սիրիա:

Բացի այդ, կենտրոնի վստահելի աղբյուրները հայտնում են, որ վարձկանների նոր խումբ է հավաքագրվել և պատրաստվում է մեկնել Ադրբեջան: