գլխավոր Իրադարձային Բերձորի և Աղավնոյի բնակիչներին ասել են՝ գնալուց տները չվառեք, թե չէ փոխհատուցում...

Բերձորի և Աղավնոյի բնակիչներին ասել են՝ գնալուց տները չվառեք, թե չէ փոխհատուցում չենք տա.Արցախից տեղահանվածներն ակցիա են անում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց

Արցախից տեղահանվածներն ակցիա են անում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց: Նրանք Մինսկի խմբի համանախագահ երկրներից պահանջում են կատարել իրենց պարտականությունները:

Նրանք նաև իրենց պահանջը նամակի միջոցով հանձնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին.

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը շեշտեց, որ իրենց պահանջն է վերականգնել Արցախի 1994թ-ի սահմանները և հետո բանակցությունների միջոցով Արցախի հարցը լուծեն:

«Մեր ղեկավարությունը պատերազմի պարտությունից հետո անընդհատ կրկնում է՝ո՞վ հանձնեց Հադրութը և Շուշին,եթե ինչ-որ մեկը չգիտի՝ասեմ, ով Աղավնոն տվել է, նա էլ հանձնել է Հադրութն ու Շուշին նույն ձեռագիրն է, պարզապես պատերազմը հնարավորություն էր տալիս ծածկադմբոց անել, իսկ հիմա պատերազմ չկա, չեն կարողանում ծածկադմբոց անել, դրա համար օգտագործում են չինովնիկներին

Նրանից մեկը՝ Հայկ Խանումյանը, գնացել է Բերձոր և Աղավնո ու ժողովրդին ասել է՝դուրս եկեք ձեր տներից, ժողովրդին էլ ասել են գնալուց տները չվառեք, թե չէ փոխհատուցում չենք տա»,- ակցիայի ժամանակ ասաց Լևոն Հայրյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են արել ՀՀ-ում Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատների դիմաց: