գլխավոր Իրադարձային Հանգստյան օրերին ԱԻՆ–ն օձերի վերաբերյալ 7 ահազանգ է ստացել

Հանգստյան օրերին ԱԻՆ–ն օձերի վերաբերյալ 7 ահազանգ է ստացել

Անցած հանգստյան օրերի ընթացքում ` օգոստոսի 6-8-ը, ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 7 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Ինչպես հայտնում են ԱԻՆ–ից, օձեր են հայտնաբերվել Երևանում, Արմավիրի մարզի Շահումյան, Տավուշի մարզի Բերդավան և Լոռու մարզի Ջրաշեն գյուղերում:

Ահազանգերով դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 4 գյուրզա, 1 իժ։

Սողուններին տեղափոխել են անվտանգ տարածք: