գլխավոր Իրադարձային Ադրբեջանը Սոթքում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ-ն հաստատում է

Ադրբեջանը Սոթքում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ-ն հաստատում է


Անցած 24 ժամվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի շրջանում, ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել, ինչի հետեւանքով վիրավորվել է Հայաստանի ԶՈւ մեկ զինծառայող: Այս մասին հաղորդվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը, համագործակցելով ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ,հարթել է միջադեպը. կողմերի միջեւ շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։