գլխավոր Իրադարձային Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական...

Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողությունների

Հունաստանի նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել արևելյան Միջերկրածովյան կղզու շուրջ, երբ թուրքական նավը վերսկսել է իր սեյսմիկ հետազոտական աշխատանքները մոտակայքում:  

Ինչպես փոխանցում է Al-Masdar News-ը, ռազմական թղթակից Կոստաս Սարիկասի տվյալներով՝ հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Կաստելորիզո կղզու շուրջ՝ ի պատասխան տարածաշրջանում թուրքական Uruc Reis նավի գորոծողությունների:

Լրագրողը լուսանկարներ է հրապարակել, որում պատկերվում է պաշտպանիչ պատը, որի շուրջ հերթապահություն է իրականացնում հունական զինվորական անձնակազմը:  

Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը ևս մեկ անգամ սրվել է, երբ Անկարան հայտարարել է արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում հետազոտական գործունեության վերսկսման մասին: