գլխավոր Իրադարձային Իսրայելի բանակը գրոհում է «Իսլամական ջիհադի» զենքի արտադրամասերն ու դիրքերը

Իսրայելի բանակը գրոհում է «Իսլամական ջիհադի» զենքի արտադրամասերն ու դիրքերը

Իսրայելի բանակը հարվածներ է հասցնում «Իսլամական ջիհադի» զինանոցի եւ կրակային դիրքերի ուղղությամբ, հայտնել Է զինվորականների մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ Գազայի հատվածում գրոհել է զենքի պահպանման երկու պահեստ եւ «Իսլամական ջիհադ» խմբավորման երկու հրթիռային կայաններ:

«Ներկայում ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցնում զենքի արտադրության եւ պահպանման ձեռնարկություններին, ինչպես նաեւ Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող կրակային դիրքերին», – ասված է հաղորդագրության մեջ:

Իսրայելի բանակը ուրբաթ երեկոյան Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ «Լուսաբաց» գործողություն է իրականացնում։ Զինվորականները հարվածներ են հասցնում Գազայի հատվածում թիրախներին, իսրայելական թիկունքում արտակարգ դրություն Է մտցվել: