գլխավոր Աշխարհ Քաբուլում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 8-ի

Քաբուլում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 8-ի

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 8-ի, վիրավորվել է 18 մարդ: Այդ մասին հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել երկու զոհի եւ երեք վիրավորի մասին: Քաբուլի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Սարկարիզ շրջանում, պայթուցիկ սարքերը դրվել են սայլակի մեջ:

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, պայթյունի պատասխանատվությունը ստանձնել Է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: