գլխավոր Սպորտ Հայտնի է՝ որ համարի մարզաշապիկով Լևանդովսկին կխաղա Բարսելոնայում

Հայտնի է՝ որ համարի մարզաշապիկով Լևանդովսկին կխաղա Բարսելոնայում

«Բարսելոնան» պաշտոնապես ներկայացրել է թիմի նոր հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:

Համաշխարհային ֆուտբոլի վերջին տասը տարվա լավագույն հարձակվողներից մեկը հուլիսին 45 միլիոն եվրոյով տեղափոխվեց Մյունխենի «Բավարիայից»:

Լեհ ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ։

Օգոստոսի 5-ին ակումբը ներկայացրեց աստղային ձեռքբերումը «Կամպ Նոու»-ում : Լևանդովսկին խաղադաշտ դուրս եկավ 9 համարի մարզաշապիկով․ նախորդ մրցաշրջանում այդ համարով խաղում էր Մեմֆիս Դեպայը: