գլխավոր Միջազգային Պուտինն ու Էրդողանը հանդես են եկել Սիրիայի ամբողջականության պահպանման օգտին

Պուտինն ու Էրդողանը հանդես են եկել Սիրիայի ամբողջականության պահպանման օգտին

Պուտինն ու Էրդողանը հաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի քաղաքական միասնությանը և տարածքային ամբողջականությանը, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ հայտարարության մեջ՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքներով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Արծարծված հարցերի թվում են եղել նաև Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Կողմերը հաստատել են, որ մեծ նշանակություն են տալիս քաղաքական գործընթացի առաջխաղացմանը։ Կարևորվել է Սիրիայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանումը։ Վերահաստատվեց բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի հարցերում համատեղ գործելու եւ միմյանց հետ սերտ կոորդինացման վճռականությունը», – ասված Է փաստաթղթում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում: