գլխավոր Գլխավոր ՌԴ խաղաղապահ զորախմբի վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները 2021-ին գրավոր փոխանցվել են ՌԴ...

ՌԴ խաղաղապահ զորախմբի վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները 2021-ին գրավոր փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը. ՀՀ ԱԳՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները 2021 թվականի փետրվարին գրավոր  փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը, ասել է  ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցին․

«Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»,- գրված է ԱԳՆ խոսնակի ֆեյսբուքյան էջում։