գլխավոր Իրադարձային Դարակերտում 8 ամսական որդու հետ վրաերթի ենթարկված 26-ամյա կինը նույնպես մահացել է

Դարակերտում 8 ամսական որդու հետ վրաերթի ենթարկված 26-ամյա կինը նույնպես մահացել է

Արարատի մարզի Դարակերտ դպրոցի գյուղի դպրոցի մոտ օգոստոսի 4-ին 8-ամսական որդու հետ վրաերթի ենթարկված կինը` 26-ամյա Ռիմա Հ.–ն մահացել է։ Նշենք, որ ավելի վաղ մահացել էր կնոջ փոքրիկը` 8- ամսական Արման Ա.–ն։ Տեղեկությունը հայտնում է Shasmhyan.com-ը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` օգոստոսի 4-ին, ժամը 22։40-ի սահմաններում։ Մորն ու որդուն վրաերթի է ենթարկել 36-ամյա Սերգեյ Ս.–ն, իր վարած «Opel» մակնիշի մեքենայով։ Վարորդը նույնպես Արարատի մարզի բնակիչ է։

Կնոջը շտապօգնության մեքենայով տեղափոխել էին Երևան` «Էրեբունի» ԲԿ, իսկ փոքրիկին, արդեն մահացած վիճակում` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։