գլխավոր Սպորտ Հայտնի է՝ ով է Յուվենտուսի գլխավոր տրանսֆերային նպատակը

Հայտնի է՝ ով է Յուվենտուսի գլխավոր տրանսֆերային նպատակը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը շարունակում է մնալ Թուրինի «Յուվենտուսի» տրանսֆերային գլխավոր նպատակը։

Ինչպես հայտնում է Football-Italia-ն, «ծեր սինյորան» հարձակման գիծն ուժեղացնելու առաջնահերթ տարբերակ է ընտրել հենց հոլանդացուն։

Թուրինյան գրանդը պատրաստվում է կազմակերպել Մեմֆիսի վարձակալությունը՝ հետագայում ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակով: Մեմֆիսն իր հերթին դեմ չէ Իտալիայի առաջնություն տեղափոխվելուն։

28-ամյա հարձակվողը «Բարսելոնային» է միացել նախորդ ամառ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։