գլխավոր Իրադարձային Երևանյան գազալցակայանի տարածքում հրդեհ է բռնկվել Mercedes-ում

Երևանյան գազալցակայանի տարածքում հրդեհ է բռնկվել Mercedes-ում

Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր՝ ժամը 18:45-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի գազալցակայանի տարածքում ավտոմեքենա է այրվում, հայտնում է shamshyan.com-ը։

Ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները:

Մինչ հրշեջների ժամանումը, դեռևս անհայտ հանգամանքներում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակի դեմ պայքարել են ավտոմեքենայի վարորդն ու գազալցակայանի աշխատակիցները: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, 54-ամյա Հ. Փոթոյանին: Այրվել է ինդուկցիոն կոճը, պլաստմասե խողովակները:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։