գլխավոր Միջազգային Սպիտակ տան մոտ կայծակի հարվածից տուժած 4 քաղաքացուց 2-ը մահացել են

Սպիտակ տան մոտ կայծակի հարվածից տուժած 4 քաղաքացուց 2-ը մահացել են

Վաշինգտոնի կենտրոնում` Սպիտակ տնից ոչ հեռու, կայծակի հարվածից 2 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով CNN–ը։

Օգոստոսի 4-ի երեկոյան ամպրոպի ժամանակ կայծակը հարվածել է Լաֆայեթ այգու ուղղությամբ, որը գտնվում է ԱՄՆ նախագահի նստավայրին հարող ճանապարհի մոտ։ Արդյունքում տուժել է 4 մարդ։ Նշվում էր, որ նրանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Հեռուստաալիքի տեղեկություններով` Վիսկոնսին նահանգի տարեց զույգը ստացած վնասվածքներից մահացել են։ Մյուս երկու տուժածների առողջական վիճակի մասին չի նշվում։