գլխավոր Իրադարձային Քարվաճառի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել

Քարվաճառի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում ականի պայթյունի հետևանքով մահացել է ադրբեջանցի զինծառայող Բաբեկ Ալիեւը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունը ադրբեջանական լրատվամիջոցներին հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: