գլխավոր Սպորտ Չեմ ցանկանում լինել ուշադրության կենտրոնում, ինչպես դա սիրում են անել Կրիշտիանուն և...

Չեմ ցանկանում լինել ուշադրության կենտրոնում, ինչպես դա սիրում են անել Կրիշտիանուն և Զլատանը․ Հոլանդ

«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդը խոսել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի և շվեդ Զլատան Իբրահիմովիչի հետ համեմատությունների մասին:

«Ես չեմ ցանկանում լինել ուշադրության կենտրոնում, ինչպես դա սիրում են անել Կրիշտիանուն և Զլատանը:

Ես սիրում եմ կատակել սոցիալական ցանցերում, ոչ ավելին։ Իսկ ընդհանրապես՝ ես սիրում եմ հանգստանալ ու զվարճանալ»,- նորվեգացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Հոլանդը միացավ «Մանչեսթեր Սիթիին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նրա տրանսֆերի համար «քաղաքաբնակները» Դորտմունդի «Բորուսիային» վճարել են 60 մլն եվրո։ 22-ամյա սկանդինավացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։