գլխավոր Սպորտ Շախմատի կանանց ընտրանին պարտության մատնեց Իսրայելին. Օլիմպիադա

Շախմատի կանանց ընտրանին պարտության մատնեց Իսրայելին. Օլիմպիադա

Հայաստանի շախմատի կանանց ընտրանին առավելության հասավ Իսրայելի թիմի նկատմամբ Օլիմպիադայի հերթական տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնդկական Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի կանանց ընտրանին առավելության հասավ Իսրայելի նկատմամբ 2,5-1,5 հաշվով: Հաղթանակ տոնեց միայն Սուսաննա Գաբոյանը, իսկ միավորը կիսեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը:

Նախորդ 6 տուրերում  ազգային թիմը 5 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա,  Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա, Անգլիա) և զիջել էր Էստոնիային: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը: