գլխավոր Իրադարձային Հայկ Խանումյանը Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչությանը պատրաստում է տարհանման

Հայկ Խանումյանը Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչությանը պատրաստում է տարհանման

Պաշտոնական Ստեփանակերտը հաստատել է ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանի հանդիպումը Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության հետ։

«Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Այսօր Բերձորի բնակիչները փակել էին ճանապարհը և պահանջում էին չհանձնել Բերձորը։