գլխավոր Աշխարհ Տապի պատճառով վտանգի ամենաբարձր մակարդակ են հայտարարել Իտալիայի 16 խոշոր քաղաքներում

Տապի պատճառով վտանգի ամենաբարձր մակարդակ են հայտարարել Իտալիայի 16 խոշոր քաղաքներում

Իտալիայի առողջապահության նախարարությունը եղանակայն վտանգի ամենաբարձր՝ կարմիր, մակարդակ Է հայտարարել երկրի 16 քաղաքներում, այդ թվում Հռոմում, շաբաթ օրն սպասվող շոգ եղանակի պատճառով: Համապատասխան ծանուցումն օգոստոսի 5-ին զետեղվել Է գերատեսչության կայաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շոգ եղանակի պատճառով օդերեւութաբանները հորդորում են պահպանել նախազգուշության բոլոր միջոցները: Առանձնապես դա վերաբերում Է երեխաներին եւ տարեց մարդկանց: Նրանց խորհուրդ Է տրվում հնարավորինս մնալ տանը, խմել ավելի շատ ջուր եւ սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնությունները:

Իտալիայի Ազգային գիտահետազոտական խորհրդի Մթնոլորտային գիտությունների եւ կլիմայի ինստիտուտի տվյալները վկայում են, որ Իտալիայում ջերմաստիճանն ընթացիկ տարվա 7 ամսվա ընթացքում առաջին անգամ 0,98 աստիճանով բարձր Է միջին պատմական մեծությունից:

Հունիսին միջին ջերմաստիճանը 2,88 աստիճանով բարձր Է եղել միջնից, ինչը մոտ Է առավելագույնին, որն արձանագրվել Է 2003 թվականին, իսկ հուլիսին՝ 2,26 աստիճանով Էր բարձր միջինից: Իտալիայի Coldiretti գյուղտնտարտադրողների ասոցիացիան չի բացառում, որ չորային եղանակից վնասն Իտալիայում կարող Է հասնել 6 միլիարդ եվրոյի, ըստ որում գյուղատնտեսական ճյուղի արտադրության ծավալները կարող են կրճատվել 10 տոկոսով:

Ագրարային աշխատողները նախազգուշացնում են, որ երկրի տարածքի մեկ քառորդից ավելին գտնվում Է անապատացման սպառնալիքի տակ, իսկ ցորենի արտադրությունն Իտալիայում այս տարի, երաշտի պատճառով, հավանաբար, կնվազի 30 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: