գլխավոր Մշակույթ Անհամբերությամբ սպասում եմ Հայաստան այցին․ Queen-ի կիթառահարը հրապարակել է Տավուշի թեմի մանկապատանեկան...

Անհամբերությամբ սպասում եմ Հայաստան այցին․ Queen-ի կիթառահարը հրապարակել է Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ելույթը

Լեգենդար Queen խմբի կիթառահար և «Starmus» փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյն Instagram-ի իր էջում գրել է, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան այցին։

Նա հրապարակել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի՝ Bohemian Rhapsody երգի կատարման տեսանյութը և գրառում արել։

«Անդիմադրելի է։ Սա Հայաստանի Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբն է։ Ես ոգևորված եմ, որ շուտով առաջին անգամ Հայաստան եմ այցելելու: «Starmus»-ը կանչում է»,- գրել է երաժիշտը։