գլխավոր Աշխարհ Ֆրանսիայի 93 դեպարտամենտներում սահմանափակել են ջրի սպառումը երաշտի պատճառով. BFM

Ֆրանսիայի 93 դեպարտամենտներում սահմանափակել են ջրի սպառումը երաշտի պատճառով. BFM

Ֆրանսիայի իշխանությունները ջրի սպառման սահմանափակումներ են մտցրել 101 դեպարտամենտներից 93-ում՝ սաստիկ երաշտի պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-ին այդ մասին հաղորդել Է BFM հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ 62 դեպարտամենտներում հայտարարվել Է տագնապի կարմիր (ամենաբարձր) մակարդակ, որի դեպքում սահմանափակվում Է ջրի օգտագործումը «ցանկացած ոչ առաջնահերթային խնդիրների, այդ թվում գյուղատնտեսական կարիքների համար»: Օգտագործումը թույլատրվում Է սոսկ առողջապահության, անվտանգության, խմելու ջրի սպառման եւ հիգիենայի կարիքների ապահովման» նպատակներով:

Մյուս դեպարտամենտներում ֆերմերներին կարգադրվում Է ջրի օգտագործումը կրճատել 50 տոկոսով: Նաեւ մտցվում են այգիների ջրումների եւ ավտոմոբիլների լվացումների տեղային սահմանափակումներ: Երկրի կառավարությունն օգոստոսի 5-ին Twitter-ում հայտնել Է ճգնաժամային կենտրոնի բացման մասին:

«Ֆրանսիան ապրում Է ամենաչորային շրջանը դիտարկումների պատմության մեջ»,- նշել Է նախարարների կաբինետը: «Այս իրավիճակը կարող Է պահպանվել առաջիկա 15 օրվա ընթացքում»,- նախազգուշացրել Է կառավարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: