գլխավոր Իրադարձային Համբարձում Մաթևոսյան, Մհեր Գրիգորյան, Ռուբեն Վարդանյան, Պարույր Հայրիկան և այլք․Րաֆֆի Հովհաննիսյանը կարդաց...

Համբարձում Մաթևոսյան, Մհեր Գրիգորյան, Ռուբեն Վարդանյան, Պարույր Հայրիկան և այլք․Րաֆֆի Հովհաննիսյանը կարդաց վստահության խորհրդի՝ իր կազմած ցանկը

ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի խնդիրը պետք է լինի ազգային վստահության խորհրդի ստեղծումը։

«Խորհրդի կազմի տարբեր մեթոդաբանություններ կան, ինքս ունեմ տարբեր կազմեր, բայց  քաղաքական ուժերը պետք է հեռատեսություն ու շրջահայացություն ունենան՝ ունենալու նման կազմ։ Կարող եմ ընթերցել այդ կազմերից մեկը, թեև ներքին ձայնս ասում է՝ Րաֆֆի, մի ընթերցիր, բայց պետք է ընթերցեմ։ Ես ունեմ նման 3-4 ցուցակ, ոչ ոքի հետ չեմ խոսել, որևէ մեկին հարվածի տակ չեմ դնում։ Սա կարճ ժամանակահատվածի համար բանակցությունները առաջ տանելու և կայունություն ստեղծելու առաջարկ է։ Չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, ովքեր բացարկ կհայտնեն և դուրս կգան այս ցանկից։ Սա մեթոդաբանություն է, թե ինչպես կարելի է դուրս գալ այս դժվար իրավիճակից։ Այդ կազմի մեջ մտնում են՝

1․ Արման Թաթոյան

2․Արկադի Կարապետյան

3․ Վազգեն Մանուկյան

4․ Ավետիք Չալաբյան

5․ Պարույր Հայրիկյան

6․ Ռուբեն Վարդանյան

7․Գևորգ Գևորգյան

8․ Լիլիթ Գալստյան

9․ Մհեր Գրիգորյան

10․ Համբարձում Մաթևոսյան

11․ Աննա Գրիգորյան

12․ Արմեն Դարբինյան

13․ Վահան Արծրունի

14․ Գագիկ Գինոսյնա

15․ Բագրատ Սրբազան

Լրագրողների հարցին, թե ինչպես է ստացվել, որ այդ ցանկում տեղ են գտել մարդիկ՝ ի դեմս Մհեր Գրիգորյանի և Համբարձում Մաթևոսյանի, ովքեր այն իշխանության մաս են կազմում, ովքեր, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, վտանգում են ՀՀ ինքնիշխանությունը,  նախկին արտգործնախարարը պատասխանեց․

«Իմ քննադատական խոսքերը ուղղված չէին այդ երկու անձնավորություններին, կրկին ընդգծեմ, որ սա արտակարգ մեթոդաբանություն է՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և կարճաժամկետ հատվածում կայունության հաստատելու նպատակով»։