գլխավոր Իրադարձային Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից և չբորբոքեն իրավիճակը. ԱՄՆ Պետքարտուղար

Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից և չբորբոքեն իրավիճակը. ԱՄՆ Պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատել է, որ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կընդունի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Ջեյհուն Բայրամովին:

«Բարդ իրավիճակ է ստեղծվել տեղում, բարդ դիվանագիտական իրավիճակ է: Պատրաստվում եմ նախարարների հետ հանդիպմանը նշել, որ երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից և չբորբոքեն իրավիճակը, ոչ էլ որևէ սպառազինում տրամադրեն: Միայն դիվանագիտական լուծումն ընդունելի կլինի բոլորի համար: Այս մասին եմ պատրաստվում խոսել նախարարների հետ ուրբաթ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը չորեքշաբթի Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ: