գլխավոր Եղանակ Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում օգոստոսի 6-8-ը գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 5-8-ը երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: