գլխավոր Իրադարձային Վանաձորի քաղաքապետը արձագանքել է վարչապետի կոչին

Վանաձորի քաղաքապետը արձագանքել է վարչապետի կոչին

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։ Վարչապետը կոչ էր արել տեղական ինքնակառավարման մարմիններին, կուսակցություններին կամավորական ջոկատներ կազմել ու մեկնել առաջնագիծ։

«Վանաձորի քաղաքապետարանի վարչակազմը՝ տեղակալներ, աշխատակազմի քարտուղար,բաժնի պետեր և անձամբ ես,պատրաստ ենք զինվորագրվելու Հայրենիքի պաշտպանության գործին:Մեր աշխատակիցներին,ավագանու անդամներին և համաքաղաքացիներին կոչ եմ անում սեղմ ժամկետներում որոշում կայացնել և դիմել մեզ»,-գրել է Մամիկոն Ասլանյանը։