գլխավոր Հասարակություն Տաթև-Աղվանի ճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերջին՝ երրորդ շերտը

Տաթև-Աղվանի ճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերջին՝ երրորդ շերտը

/Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/ ավտոճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածում՝ 17.5 կմ երկարությամբ, կապալառու կազմակերպությունը՝ «Ոսմար» ՍՊԸ-ն, տեղադրում է ասֆալտբետոնե ծածկի վերջին՝ երրորդ շերտը։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, նշելով, որ հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և հիմնադրամի ինժեներները հետևում են աշխատանքների ընթացքին։